Հայերեն   English   Русский  

Սասնա ծռերի հանրահավաքը Ստեփանակերտում


  
դիտումներ: 306

Այսօր Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տան բակում «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամները, որոնք ավտոերթով ժամանել են Արցախ, հանդիպեցին ստեփանակերտցիների հետ:

Ելույթներով հանդես են եկել կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը, կուսակցության այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև Մոդուս Վիվենդի կենտրոնի հիմնադիր Արա Պապյանը։

Սասնա ծռերը Արցախում

-Անկախ պետություն նշանակում է անկախ բոլորից, իսկ դա նշանակում է, որ Արցախը պետք է ինքնուրույն պաշտպանի իր սահմանները, մինչդեռ Արցախը ՀՀ մաս է և բոլոր մարզերից զինվորներ են զորակոչվում Արցախ։ Իրականում դուք հայաստանցի եք, բայց զրկված եք Ձեր կարևորագույն՝ ընտրական իրավունքից։ Ճիշտ և միակ ուղին այն է, որ վերջ տանք այս խորամանկ խաղին։ Ոչ մի երկիր չի ճանաչել Արցախի անկախությունը, բայց միացումը ճանաչում են,-ասաց Արա Պապյանը։

Հավաքն ընթացել է «միացում», «Մեկ Հայաստան, մեկ պետություն» , «Արցախը Հայաստանն է և վերջ» վանկարկումներով։ Կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանի խոսքով` բոլորիս պետք է մեկ Հայաստան, իսկ դրան հասնելու համար մենք պետք է փորձենք ամեն ինչ անել հզորանալու և շատանալու համար։ Առաջին հերթին պետք է վերացնել մաքսակետը և ռոումնինգը։

Նախաձեռնության կազմակերպիչների ձևակերպմամբ հիմնական նպատակներն են ցույց տալ, որ մեր ազգը միասնական է և Արցախը ճանաչում է որպես ՀՀ մարզ, խափանել Արցախը ՀՀ-ից հեռացնելու դավաճանական ընթացքը։






Մեկնաբանություններ - 2

agob.k     29.05.2019 hay aski tavajanner yqaj yn arjah tas dalu ? aranj amjnalu arjahi hayer chat lav kiden ays martasban u sriqaner ovker yn ? anqaskaj jagranki bidi yntarqvin

Կարպիս     29.05.2019 Ես ել եմ ձեզ հետ, եվ համամիտ եմ, որ Արցախը Հայաստանին միանա, սակայն վստահ չեմ որ այդ մությունը այս պահին կործանարար չի լինի Արցախի համար:
Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանի ժողովրդի մի մասը բարիացակամ չի գտնվում Արցախի հանդեպ, իսկ ժողովրդի ընտրած վարչապետն էլ հայտնի չե, արդյոք հաշվի առնելով այս անբարիացակամ մասսան, թե ինքն էլ որպես այս մասսայի մի մասնիկ, տատանվում է աներկբա պաշտպանել Արցախի անվտանգությունը:
Համենայն դեպս, ձեր միացման պահանջով համբերեք միառ ժամանակ, մինչեվ տեսնենք ուր է գնում ՀՀ արտաքին քաղաքականությունը:
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: