Հայերեն   English   Русский  

Պոմպեոն` ԱՄՆ-ի համար գլխավոր սպառնալիքի մասին


  
դիտումներ: 240

Fox News hհեռուստաալիքի փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Huawei ընկերության կապը Չինաստանի իշխանությունների հետ Վաշինգթոնի համար գլխավոր սպառնալիք է հանդիսանում: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքերով` ընկերությունն իբրև խորապես կապված է Չինաստանի կառավարության հետ:

Նա նաև հավելել է, որ ամերիկյան ընկերություններն այլ կերպ են փոխգործակցում երկրի իշխանությունների հետ: Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգներում նախագահները մասնավոր ընկերություններ չեն տնօրինում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն Huawei ընկերության վտանգի վերաբերյալ ապացույց չի ներկայացրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: