Հայերեն   English   Русский  

CNN հեռուստաալիքը` Թրամփի գլխավոր թշնամու մասին


  
դիտումներ: 235

CNN հեռուստաալիքի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նախկին փոխնախագահ և նախագահի թեկնածու Ջո Բայդենը նախընտրական քարոզարշավի ֆոնին Սպիտակ տան ղեկավարի պաշտոնի համար գլխավոր թշնամիների են վերածվել: Գրում է Gazeta.ru-ն:

Թրամփը Ջո Բայդենի վրա հարձակման համար «ծանոթ տակտիկա» է օգտագործում` նրան «քնկոտ Ջո» անվանելով, նման կերպ իր թշնամիներին մտավոր հետամնաց ցույց տալով:

Նույն տակտիկան ժամանակին Թրամփը կիրառել է նաև ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսիի դեմ:

Իսկ Բյեդենն իր հերթին քննդատում է Թրամփին օտարերկրյա առաջնորդների հետ լավ հարաբերությունների և ԱՄՆ-ի ազգային արժեքների նվաստացման համար` ցույց տալով, որ նա չի համապատասխանում նման պաշտոնի համար և արժեզրկում է «ամերիկյան գաղափարը»:

Ընդ որում` 2020թ. նախագահական ընտրություններից առաջ Թրամփի հարձակումները Բայդենի վրա վերջինիս Դեմոկրատական կուսակցությունից ամենաուժեղ թեկնածու են դարձնում:

Ավելի վաղ տնտեսագետները 2020թ. կայանալիք ընտրություններում Թրամփի համար հաղթանակ էին կանխատեսել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: