Հայերեն   English   Русский  

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը. Օրակարգում 49 հարց կա. ուղիղ հեռարձակում


  
դիտումներ: 215

Այսօր՝ մայիսի 30-ին հերթական նիստն է գումարել ՀՀ կառավարությունը: Նիստի օրկարգում 49 հարց կա, որից 35-ը՝ չզեկուցվող, 1-ը՝ գաղտնի: Մասնավորապես քննարկվելու են.

1. Բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի և այն հիվանդությունների ցանկերը, որոնց դեպքում դեղերը շահառուներին հատկացվում են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ, ինչպես նաև այդ բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկված շահառուներին առողջապահության նախարարության և առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների միջոցով դեղերի հատկացման և փոխհատուցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1717-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

3. Ներդրումային ծրագրին հավանություն տալու, Արմեն Տեր-Տաճատյանին ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելուն և ուղղակի ձևով կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելուն համաձայնություն տալու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 29-ի N 340-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

4. Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՎԱԼԱՆԺ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին

5. Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԳՐԱՆՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին

6. Ներդրումային ծրագրի շրջանակներում «Մոեֆֆ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին Տիգրան Խաչատրյան

7. Գնման ընթացակարգ կազմակերպելու մասին

8. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշումների նախագծերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: