Հայերեն   English   Русский  

​Արցախի մարզիկները հայրենիք են վերադարձել մեդալներով


  
դիտումներ: 227

Վերջերս Խարկով քաղաքում կայացավ «Ընդհանուր մենամարտեր» մարզաձևով առաջնություն,որին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին նաև

Արցախի «Արմֆայթինգ» ֆեդերացիայի մարզիկները: Ֆերդերացիայի նախագահ Մխիթար Աթայանի գլխավորությամբ, Արցախի դրոշի ներքո մրցապայքարին ընդգրվել էին չորս մարզիկ: Նրանցից Յուրա Գրիգորյանը, Համլետ Ստեփանյանը և Արմինե Ավանեսյանը մրցել են սիրողական մակարդակում: Մեր մարզիկները մրցագորգում փայլուն ելույթ են ունեցել: Արդյունքում, իրենց քաշային կարգում նվաճել են պատվավոր առաջին հորիզոնականները:

Արցախի «Արմֆայթինգ»ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Արմեն Հայրապետյանի մենամարտն այդ նույն առաջնությունում արդեն պրոֆեսիոնալ մակարդակում էր (61 կգ քաշային կարգ): Մրցակիցը Ուզբեկիստանի ներկայացուցիչ էր, համառ էր, այդուհանդերձ արցախցի մարզիկին չկարողացավ գերազանցել:

Ինչպես հայտնեց Արմենը, պայքարը տևել է 2 րոպե 34 վայրկյան: Արմենն իր մրցակցին միավոր վաստակելու հնարավորություն չտվեց: Ուկրանիայում կայացավ առաջնությանը մասնակցում էր 8 երկիր` ավելի քան 100 մարզիկով: Արցախի «Արմֆայթինգի» ֆեդերացիայի գլխավոր մարզիչն ընդգծում է` այդ մրցապայքարից իրենց ձեռքբերումները ոչ միայն պատվաբեր են, այլև` ոգևորող ու հուսադրող:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: