11-ամյա աղջիկը կոմայից դուրս է եկել Բրունո Մարսի երաժշտության օգնությամբ
Օհայոի բնակիչ, 11-ամյա աղջիկը, որը կոմայից դուրս է եկել Բրունո Մարսի երգերի շնորհիվ, հանդիպել է երգչին:
Բժիշկները Զումիային վերոնշյալ գործողությունները ինքնուրույն կատարելու գործում օգնելու համար վստահել են Բրունո Մարսի երաժշտությանը և յուրաքանչյուր երեկո բուժքույրերը հիվանդանոցում նրա համար միացրել են Մարսի երգերը:
Զումիայի տատիկը հայտնել է, որ կոմայից դուրս գալուց հետո նա սկսել է երգել Մարսի հիթային «Just The Way You Are» երգը:
Բժիշկները հայտնում են, որ երաժշտական թերապիան է օգնել Զումիայի արագ վերականգնմանը, որը այժմ նույնիսկ քայլում է:
Օհայոի Կլիվլենդ քաղաքում շաբաթ օրը կայացած Բրունո Մարսի համերգից առաջ Զումիան առանձին հանդիպել է երգչին:
Համերգի ընթացքում 20,000 երկրպագուների առաջ Բրունոն մոտեցել է Զումիային, գրկել նրան և երգել աղջկա սիրած երգը՝ 'Just The Way You Are-ը: