Հայերեն   English   Русский  

Պենտագոնը հայտարարել է ՌԴ-ից Թուրքիայի С-400 գնման պատճառով «աղետալի հետևանքների» մասին


  
դիտումներ: 263

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով տեղակալի պաշտոնակատար Քեթրին Ուիլբարգերը հայտարարել է, որ Ռուսաստանից Թուրքիայի С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը «կործանարար» հետևանքներ կունենա ՆԱՏՕ-ի համար: Գրում է Russian.rt.com-ը:

«Այս գործարքի ավարտը կործանարար հետևանքներ կունենա ոչ միայն F-35 ծրագրի համար, այլև կարող է հանգեցնել այն հանգամանքին, որ Թուրքիան չկարողանա համագործակցել ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ, ինչը դաշինքի պաշտպանությունն ապահովելու կարևորագույն ասպեկտ է», - TASS լրատվական գործակալությունը մեջբերում է Ուիլբարգերի խոսքերը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում C-400 համակարգի տեղադրման համար Ռուսաստանից անձնակազմի ժամանման են սպասում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: