Հայերեն   English   Русский  

«Ինձ թվաց դեռ նարկոզից դուրս չեմ եկել». Սպորտի նախարարության մամուլի խոսնակն անակնալ կերպով հեռացվել է աշխատանքից


ֆբ գրառում


  
դիտումներ: 188

ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի խոսնակ Աստղիկ Մարտիրոսյանն անակնալ կերպով հեռացվել է աշխատանքից՝ այդ մասին իմանալով վիրահատությունից հետո միայն:

Այս մասին Աստղիկ Մարտիրոսյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում աշխատածս ավելի քան 7 տարին բավարար եղավ, որ կարողանամ գնահատել սպորտի կարեւորությունը, գեղեցկությունն ու նշանակությունը:

Հուսամ՝ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի քարոզչությունը կլինեն հուսալի ձեռքերում հարգելի մարզական լրագրողներ, պարտադիր չէ միայն ոլորտին վերաբերող հարցերով զանգեք, կարող ենք նաեւ շարունակել որպես ընկերներ շփվել, քանի որ բոլորիդ հասցրել եմ շատ սիրել:

Հ.Գ. Դժվար էր աշխատանքս թողնելու մասին լուրն անմիջապես վիրահատությունիցս հետո լսելը, ինձ թվաց դեռ նարկոզից դուրս չեմ եկել, իսկ ում հետաքրքիր է ասեմ, որ արդեն տանն եմ ու լավ եմ»,- գրել է նա:

Լուր





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: