Հայերեն   English   Русский  

Կարեն Խաչանովը դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։


  
դիտումներ: 102

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։


«Ռոլան Գարոսում» 10-րդ համարն ունեցող հայ թենիսիստը մրցեց արգենտինացի Խուան-Մարտին Դել Պոտրոյի (8) հետ և առավելության հասավ չորս սեթում՝ 7:5, 6:3, 3:6, 6:3։ Խաչանովը Դել Պոտրոյի հետ անցկացրեց չորրորդ հանդիպումը և առաջին անգամ հաղթեց։
23-ամյա Խաչանովն առաջին անգամ է դուրս գալիս «Մեծ սաղավարտի» մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Նրա հաջորդ մրցակիցը կլինի ավստրիացի Դոմինիկ Տիմը (4):






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: