Հայերեն   English   Русский  

Չեխիան հնարավոր է շուտով Հայաստանին արտահանձնի Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին


  
դիտումներ: 340

Ըստ որոշ չեխական լրատվամիջոցների՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին Հայաստանին արտահանձնելու մասին որոշում է կայացրել Պրահայի դատարանը՝ անցած շաբաթ:

Չնայած որոշ տեղեկությունների համաձայն Չեխիան կարտահանձնի Նարեկ Սարգսյանին, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի Չեխիայի Արդարադատության նախարարը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի եղբորորդին անցյալ տարի դեկտեմբերին էր ձերբակալվել Պրահայում: Նա իրավապահներին ներկայացել էր Գվատեմալայի քաղաքացու Ֆրանկլին Գոնսալեսի անունով և կեղծ անձնագրով։ Հայաստանում Նարեկ Սարգսյանը մեղադրվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության և անօրինական զենք պահելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: