Հայերեն   English   Русский  

​Պատասխան Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին


  
դիտումներ: 106

Մեծ զարմանք ապրեցինք, երբ ծանոթացանք blognews.am https://www.blognews.am/arm/news/614056/poqrik-sonan-uni-mer-bolori-ajakcutyan-kariqy-na-karox-e-zrkvel-kyanqic-photo.html և arenanews.am հղումը՝

(https://www.arenanews.am/news/view/75641?fbclid=IwAR0wIasP8-Mt09v3mVyQJKIsQiMiWeN4R3W7ftCSukEVPacjypmk-o6zdcAn կայքերում մայիսի 30-ին հրապարակված այն նյութին, որտեղ խոսվում է արյան քաղցկեղով հիվանդ փոքրիկ Սոնա Մելքոնյանի մասին։

Հոդվածում 1-ամյա Սոնայի հայրը` Վարազդատը, պնդում է, որ նա «արդեն ունի կուտակած պարտքեր երեխայի բուժման, հետազոտությունների համար»:

Ինչպես գիտեք, «City of smile-Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը ամբողջությամբ հոգում է քաղցկեղով հիվանդ մինչև 25 տարեկան երեխաների ու երիտասարդների ախտորոշման և բուժման հետ կապված բոլոր ծախսերը, այդ պատճառով հետամուտ եղանք պարզելու, թե ինչո՞ւ ընտանիքը պարտքեր կուտակելու փոխարեն դեռևս չի դիմել մեր հիմնադրամին։ Ինչպես պարզվեց, Սոնա Մելքոնյանը Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն է ընդունվել սույն թվականի մայիսի 22-ին, ու, թեև ընտանիքը տեղեկացված է մեր հիմնադրամի գոյության մասին, ինչպես նաև գոհ է Արյունաբանական կենտրոնում ներկայումս երեխայի ստացած բուժումից, սակայն Մելքոնյանները գտնում են, որ «երեխան իր հետագա բուժումը պետք է ստանա արտերկրում»:

Ինչ վերաբերում է պարտքերին և վարկերին, պարզվեց, որ երկար ժամանակ է, ինչ ընտանիքն իսկապես ֆինանսական խնդիրներ և կուտակած պարտքեր ունի, սակայն դրանք որևէ աղերս չունեն ընդամենը մի քանի օր առաջ ախտորոշված հիվանդության բուժման և հետազոտությունների հետ։

Հարգանքով`

City of smile- ժպիտների քաղաք բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն

Էսթեր Դեմիրճյան

010 28 38 00 (01-04)





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: