Հայերեն   English   Русский  

Քարդաշյանների մոտ գիտնականները շոտլանդական թագավորական արյուն են հայտնաբերել


  
դիտումներ: 957

The Daily Release բրիտանական պարբերականը Քարդաշյան քույրերի շոտլանդական արմատների մասին հոդված է հրապարակել: Գրում է Russian.rt.com-ը:

Պարբերականի տվյալներով` Քիմի և նրա քույրերի երակներում հայկականից բացի նաև շոտլանդական թագավորական արյուն է հոսում:

«Քարդաշյան ընտանիքի մայրական գիծը ամենահին շոտլանդական կլաններից մեկի` Մակգրեգորներից է սերում: Այդ կլանի անդամներից էր նաև Ռոբ Ռոյը, որին հաճախ «շոտլանդական Ռոբին Հուդ» են անվանում: Իսկ ավելի խորանալու դեպքում կարելի է գտնել նաև Շոտլանդիայի առաջին թագավոր Քենեթ I- ի հետ կապը», - «Daily Record» թերթը մեջբերում է բրիտանացի լրագրող-հետազոտող Քրեյգ Ուիլյամսի խոսքերը:

Նրա խոսքերով` Քարդաշյան քույրերից ավագը` Քիմը կարող էր հավակնել շոտլանդական գահին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան Vogue ամսագրին տված հարցազրույցի շրջանակներում հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը փորձել է հայերեն խոսել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: