Հայերեն   English   Русский  

Զելենսկին մեկնաբանել է դեֆոլտ հայտարարելու հնարավորությունը


  
դիտումներ: 336

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևի արտաքին պարտքերի պատճառով դեֆոլտ հայտարարելու հավանականության մասին «լուրերը» «հորինված ակցիաներ են, որոնք ընդհանուր բան չունեն» իր պաշտոնական դիրքորոշման հետ: Գրում է Russian.rt.com-ը:

Ուկրաինայի նախագահի վարչակազմի տարածած թվիթերյան հաղորդագրության համաձայն` Զելենսկին այդ մասին հայտարարել է Բրյուսելում եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսի հետ հանդիպման ժամանակ:

«Ինչ վերաբերում է դեֆոլտին, դրանք ուղղակի ասեկոսեներ են: Դրանք լավ մտածված ակցիաներ են, որոնք կապ չունեն իմ պաշտոնական դիրքորոշման հետ», - նշել է նա:

Մայիսի 26-ին ուկրաինացի գործարար Իգոր Կոլոմոյսկին կոչ է արել Զելենսկուն դեֆոլտ հայտարարել:

Դրանից հետո Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Դանիլյուկը հայտարարեց, որ Զելենսկին չի դիտարկում երկրում դեֆոլտ հայտարարելու հնարավորությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: