Հայերեն   English   Русский  

​Սերգեյ Շոյգուն հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 609

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ԱՊՀ-ի սահմաններում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է չափազանց լարված մնալ: Գրում է Russian.rt.com-ը:

«Հաշվի առնելով գլոբալ և տարածաշրջանային անվտանգության բացասական միտումները` Համագործակցության սահմաններում ռազմաքաղաքական իրավիճակը չափազանց լարված է մնում: Այդ պայմաններում ԱՊՀ երկրների ինքնիշխանության մարտահրավերները դառնում են ավելի ու ավելի իրական», - ընդգծել է ՌԴ պաշտպանության նախարարը ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ժամանակ:

Նա ընդգծել է, որ անվտանգության կարելի է հասնել միայն համատեղ ջանքերով:

Շոյգուն նշել է, որ ԱՊՀ երկրների պաշտպանական գերատեսչությունների համագործակցությունը զարգանում է ՆԱՏՕ-ի աննախադեպ ռազմական ակտիվության ֆոնին:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նրա բելառուսցի գործընկեր Վլադիմիր Մակեյը երկու երկրների սահմանների մոտ ՆԱՏՕ-ի աճող ակտիվության կապակցությամբ մտահոգություն էին հայտնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: