Հայերեն   English   Русский  

Վաշինգտոնն ու Անկարան համաձայնության են եկել սիրիական ընդդիմադիր ուժերին աջակցելու հարցի շուրջ. Պետքարտուղարություն


  
դիտումներ: 557

ԱՄՆ Պետքարտուղարության մամլո խոսնակ Ջեն Պսակին հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Անկարան սկզբունքային համաձայնության են եկել սիրիական ընդդիմադիր ուժերին պատրաստելու և մատակարարելու հարցի շուրջ և հույս ունեն մոտ ժամանակներում ստորագրել համապատասխան փաստաթուղթը:

«Ես կարող եմ հաստատել, որ մենք համաձայնության ենք հասել Թուրքիայի հետ սիրիական ընդդիմադիր խմբերին ռազմական ուսուցում և մատակարարում ապահովելու հարցի շուրջ: Ինչպես ավելի վաղ էինք նշել, Թուրքիան համաձայնել էր լինել տարածաշրջանի երկրներից մեկը, որտեղ կիրականացվի այս ծրագիրը: Մենք սպասում ենք, որ շուտով բանակցությունները կավարտվեն, և համաձայնագիր կստորագրվի»,-հայտարարել է Պսակին` նշելով, որ ծրագիրը կմեկնարկի մարտ ամսին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: