Հայերեն   English   Русский  

Ավակովի հրաժարականի մասին խնդրագիրը հավաքել է անհրաժեշտ 25 հազար ձայնը


  
դիտումներ: 317

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հրաժարականի համար էլեկտրոնային խնդրագիրը 25 հազար ձայն է հավաքել, որոնք անհրաժեշտ են պետության ղեկավար Վլադիմիր Զելենսկու դիտարկման համար: Գրում է Russian.rt.com-ը:

Որպես խնդրագրի հեղինակ նշվել է Վասիլենկո Ռոմանը, որը նախագահի կայքում գրանցվել է հունիսի 2-ին:

Ընդ որում` նշվել է, որ նախարարների պաշտոնանկությունը նախագահի լիազորություններից դուրս է: Նախարարի հրաժարականի նախաձեռնությունը Գերագույն ռադա վարչապետն է ներկայացնում, այնուհետև խորհրդարանը հրաժարականի օգտին կամ դեմ է քվեարկում:

Մայիսի 31-ին Պերեյասլավ-Խմելնիցկիում որկու հարբած ոստիկաններ հրաձգության ժամանակ խաղահրապարակում գտնվող հինգ տարեկան տղայի վրա էին կրակել: Երեխան մահացել էր հիվանդանոցում:

Երեխայի մահվանից հետո Ուկրաինայի մի շարք քաղաքներում տեղի ունեցան բողոքի ակցիաներ, որոնց մասնակիցները, մասնավորապես, պահանջում էին երկրի ներքին գործերի նախարարության ղեկավարի հրաժարականը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: