Հայերեն   English   Русский  

Երկրորդ կիսաեզրափակչում Արցախի հավաքականը հաղթանակ է տոնել,լուսանկարներ


  
դիտումներ: 260

Քիչ առաջ Մարտունու մարզադաշտում ավարտվել է Արցախ-Սեկեյի Լանդ ֆուտբոլային խաղը: Արցախի հավաքականը երկրորդ կիսաեզրափակչում 2-1 հաշվով հաղթել է մրցակից թիմին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ`առաջին խաղակեսն ավարտվել է 0-0 հաշվով: Երկրորդ խաղակեսի 61-րդ րոպեին հաշիվը բացել է Սեկեյի Լանդի հավաքականը:

Այնուհետև 75-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է Արցախի հավաքականը: Իսկ 93-րդ րոպեին Արցախի հավաքականը խփել է երկրորդ գոլը` հաղթելով Սեկեյի Լանդի թիմին:

Մեզ հետ զրույցում CONIFA-ի նախագահ Պեր-Անդերս Բլինդն ասել է, որ առաջնությունը կազմակերպված է բարձր մակարդակով: «Շատ ուրախ եմ, որ Արցախում կայացած մրցաշարը հնարավորություն է տվել ոչ միայն ֆուտբոլիստներին մրցելու, այլև ֆուտբոլի սիրահարներին վայելելու դիտարժան խաղեր»,- նշել է Պեր-Անդերս Բլինդը:

Արցախի հավաքականի 10-րդ համարի ֆուտբոլիստ, գոլերից մեկի հեղինակ Արսեն Սարգսյանն էլ ասել է, որ հաղթանակի սպասում են ամեն խաղի, և բացառություն չէր նաև այսօր կայացած խաղը:

«Այս մի քանի օրերի ընթացքում կայացած խաղերը հնարավորություն տվեցին գնահատելու մեր ուժերը: Արցախցիների համար սա մեծ տոն է և պարգևել է դրական լիցքեր:

Սակայն եղան նաև բացասական լիցքեր, քանի որ խաղերից մեկում կրել ենք պարտություն: Առջևում ունենք ևս մեկ խաղ, որը փորձելու ենք հաղթել»,- ավելացրել է Ա. Սարգսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: