Հայերեն   English   Русский  

Հայտնի են եզրափակիչ անցած ֆուտբոլային թիմերը


  
դիտումներ: 141

Այսօր կայացած ֆուտբոլային խաղերից հետո Մեդիա կենտրոնում PR թիմի ղեկավար Հրաչուհի Բարսեղյանը և սպորտային մեկնաբան Արմեն Գարամյանն ամփոփել են արդյունքները, ապա ներկայացրել եզրափակիչ անցած թիմերին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ասուլիսին Հրաչուհի Բարսեղյանը նշել է, որ շատ լարված էր Ստեփանակերտում կայացած Արևմտյան Հայաստան-Աբխազիա հանդիպումը, որի առաջին կեսից մինչև վերջ 1-1 հաշվով շարունակվող խաղի հաղթողին պարզեցին 11 մետրանոցների արդյունքում:

Արևմտյան Հայաստան-Աբխազիա խաղն ավարտվեց Արևմտյան Հայաստանի հաղթանակով՝ 4-1 հաշվով: Նրանց հաղթանակը ցնցեց ամբողջ մարզադաշտը:

Անդրադառնալով Հարավային Օսիա-Չամերիա խաղին՝ պետք է նշել, որ այստեղ խաղի հիմնական ժամանակահատվածում գրանցվեց ոչ ոքի, իսկ արդեն հետխաղյա 11 մետրանոցների արդյունքում 6-5 հաշվով Հարավային Օսիան իր ուղեգիրը վաստակեց դեպի եզրափակիչ: Մարտունիում հանդիպել են Արցախի ու Սեկեյ Լանդի թիմերը: Այստեղ էլ մենք 2-1 հաշվով հաղթանակ գրանցեցինք:

ConiFA

Մարտակերտում Պադանիա և Սապմի խաղն ավարտվել է 4-0 հաշվով՝ հօգուտ Պադանիայի: 5-րդ և 6-րդ տեղերի համար Արցախի թիմը հունիսի 8-ին կխաղա Պադանիայի թիմի հետ, 7-րդ և 8-րդ տեղերի համար Սապմիի թիմը կխաղա Սեկեյ Լանդի հետ: Հունիսի 9-ին եզրափակչում կհանդիպեն Հարավային Օսիան և Արևմտյան Հայաստանը: Արմեն Գարամյանն էլ նշել է, որ 3-րդ տեղի համար հունիսի 8-ին կմրցեն կիսաեզրափակչում պարտվողները՝ Աբխազիան ու Չամերիան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: