Իրինա Շեյքը և Բրեդլի Կուպերը բաժանվել են
Հիշեցնենք, որ Իրինա Շեյքը և Բրեդլի Կուպերը 2015թ. սկսեցին հանդիպել, իսկ երկու տարի անց ծնվեց նրանց դուստր Լեան: Ինչպես հայտնում են աղբյուրները, աստղային զույգի հարաբերություններում խնդիրներ առաջացել են դեռևս ամիսներ առաջ, և իրենց բաժանման մասին զույգը պատրաստվում էր հայտարարել նախքան Կուպերի դեբյուտային ռեժիսորական աշխատանքը` «Աստղ ծնվեց» ֆիլմի պրեմիերան:
Որոշ ժամանակ նրանք պարզապես ձևացրել են, որ իրենց հարաբերություններում ամեն ինչ կարգին է:
«Նրանք որոշեցին հետաձգել իրենց բաժանման մասին հայտարարելը, քանի որ Բրեդլիի կարիերան սկսեց բուռն կերպով վերելք ապրել, իսկ նման լուրերը կարող էին ուշադրություն շեղել», - հայտնել է աղբյուրը:
Իրինայի և Բրեդլիի միջև տարաձայնությունների մասին նոր ասեկոսեներ տարածվեցին հատկապես Օսկար մրցանակաբաշխությունից հետո, երբ դերասանը Shallow երգը կատարեց ֆիլմում իր գործընկեր Լեդի Գագայի հետ: Ելույթի ժամանակ շատերին թվաց, որ դերասաննն ու երգչուհին համակրում են միմյանց: Սակայն ավելի ուշ Լեդի Գագան հերքեց Կուպերի հետ սիրավեպի մասին տեղեկությունը:
Շեյքի և Կուպերի ներկայացուցիչները դեռևս շարունակում են լռություն պահպանել և խուսափել զույգի բաժանման վերաբերյալ մեկնաբանություններից: