Հայերեն   English   Русский  

Կառավարությունը 117 մլն կտա մասնավոր դպրոցի, որտեղ սովորում է Փաշինյանի դուստրը․politik.am


  
դիտումներ: 855

Կառավարության հունիսի 6-ի նիստում գործադիրը որոշում ընդունեց 117 մլն դրամ հատկացնել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին՝ «Նորարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» միջոցառման շրջանակներում։

Նախագիծն ընդգրկված էր Կառավարության չզեկուցվող հարցերի շրջանակում։ Ըստ որոշման նախագծի՝ բյուջեից հանրակրթական ծրագրերի իրականացման օժանդակության շրջանակներում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է պետական այլընտրանքային (հեղինակային) մանկավարժության, կրթահամալիրի կրտսեր-դպրոց պարտեզներում՝ նախադպրոցական ուսուցման ծրագրեր:

Հիշեցնենք, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը մասնավոր կրթական կենտրոն է։ Շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչու՞ է կառավարությունը որոշել հենց այս դպրոցին նման ահռելի ֆինանսավորում տրամադրել։ Պատճառները հայտնի են։ Նախ՝ դպրոցը պատկանում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մտերիմ Աշոտ Բելյանին, և այնտեղ են սովորել վարչապետ Փաշինյանի երեխաները։ Այս պահին Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանն է հաճախում այս մասնավոր դպրոց։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: