Հայերեն   English   Русский  

Մադոնան իրեն բռնաբարված է զգում իր մասին New York Times-ի հոդվածի պատճառով


  
դիտումներ: 1003

Երգչուհի Մադոնան ինստագրամ սոցիալական ցանցում քննադատել է The New York Times պարբերականում իր մասին հրապարակված նյութը: Գրում է Gazeta.ru-ն:

«Դա ստիպում է ինձ բռնաբարված զգալ», - գրել է Մադոնան:

Նրա խոսքերով` NYT-ը սեքսիզմ է ցուցաբերել` նշելով իր տարիքը հոդվածում:

Նա նաև հավելել է, որ իրենից հարցազրույց վերցրած լրագրողը կենտրոնացած է եղել մանր և ոչ այնքան կարևոր հարցերի վրա:

Մադոննան ընդգծել է, որ այժմ արդեն ափսոսում է NYT- ի աշխատակցի հետ անցկացրած ժամանակի համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մադոնան հանկարծ որոշել է բողոք ներկայացնել սկանդալային պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի դեմ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: