Հայերեն   English   Русский  

Ազատոճայինները նվաճեցին 1 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալ


  
դիտումներ: 172

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց մեկ ոսկե, մեկ արծաթե, 2 բրոնզե մեդալ:


Հրաչյա Մարգարյանն (61 կգ) արժանացավ Եվրոպայի երիտասարդական չեմպիոնի կոչմանը: Եզրափակչում հայ մարզիկը ժամանակից շուտ 11:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Ալեքսանդր Եվսիենկոյին, իսկ Մհեր Մարկոսյանը լարված պայքարում 2:3 հաշվով պարտվեց վրացի Միրիանի Մաիսուրաձեին:
Արծաթե մեդալ նվաճես ի Մհեր Մարկոսյանը (86 կգ), բրոնզե մեդալակիրներ դարձան Արման Անդրեասյանը (70 կգ) և Արման Ավագյանը (79 կգ):
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությանը մեկնել էր 9 ըմբիշով:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: