Հայերեն   English   Русский  

Պորտուգալիայի հավաքականը հաղթեց Ազգերի լիգայում


  
դիտումներ: 121

Ֆուտբոլի Ազգերի լիգայի առաջին խաղարկության հաղթողը Պորտուգալիայի հավաքականն է:


Պորտուգալիայում անցկացված եզրափակչում միմյանց դեմ մրցեցին Պորտուգալիայի և Նիդերլանդների հավաքականները: Առաջին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց և միայն 60-րդ րոպեին Գոնսալու Գուեդեշը խփեց Պորտուգալիայի առաջին և հաղթական գնդակը:
Պորտուգալիայի հավաքականն հաղթեց առաջին անգամ անցկացվող Ազգերի լիգայի խաղարկությունում: Նիդերլանդները երկրորդն է, իսկ բրոնզե մեդալ նվաճեց Անգլիայի հավաքականը, որը հետխաղյա 11-մետրանոց հարվածներով հաղթել էր Շվեյցարիային:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: