Հայերեն   English   Русский  

Հունաստան – Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին


  
դիտումներ: 87

Հունիսի 11-ին Աթենքի «Օլիմպիական» ստադիոնում Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կմրցի Հունաստանի հետ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետ ազգային ընտրանին արդեն Divani Caravel Hotel հյուրանոցում է։


Հայաստանի հավաքականը 22 ֆուտբոլիստներով է մեկնել Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրի խաղին. դարպասապահներ`Արամ Հայրապետյան, «Բանանց», Հենրի Ավագյան, «Ալաշկերտ», Արսեն Բեգլարյան, «Դնեպր», (Բելառուս), պաշտպաններ` Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ», Վարազդատ Հարոյան, «Ուրալ», Ռուսաստան, Հայկ Իշխանյան, «Լոռի ՖԱ»,
Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի», (Կիպրոս), Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան»,Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու», (Ղազախստան) կիսապաշտպաններ`Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ», Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ», Արմեն Համբարձումյան, «Արարատ-Արմենիա», Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ», Ռումյան Հովսեփյան, «Փյունիկ», Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ», (Անգլիա), Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա», Արաս Օզբիլիս, «Բեշիկթաշ» (Թուրքիա),Գևորգ Ղազարյան, առանց ակումբի,Էդգար Բաբայան, «Հոբրո», (Դանիա), հարձակվողներ` Տիգրան Բարսեղյան, «Կայսար», (Ղազախստան), Ալեքսանդր Կարապետյան, «Պրոգրես Նիդերկորն», (Լյուքսեմբուրգ),
Արթուր Միրանյան, «Փյունիկ»:
Երրորդ տուրում Հայաստանի հավաքականն օրեր առաջ 3:0 հաշվով Հանրապետական մարզադաշտում հաղթել էր Լիխտենշտեյնի ընտրանուն, Հունաստանը 0։3 հաշվով պարտվել էր Իտալիային։
Հունիսի 11-ին կայանալիք Հունաստան – Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: