Հայերեն   English   Русский  

Արձանագրվել է 164 կենցաղային կանչ, 409 հրդեհ, 68 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 7 և տուժել 85 մարդ


  
դիտումներ: 114

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունիսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 782 դեպք, որից 498-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 164 կենցաղային կանչ, 409 հրդեհ, 68 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 7 և տուժել 85 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 7 քաղաքացի:

Քաղաքացիների կողմից արձանագրվել է օձերի նկատման 85 դեպք, որոնցից 45-ի դեպքում փրկարարների կողմից օձերը հայտնաբերվել են:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 6 դեպք, որի հետևանքով տուժել է 6 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: