Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ում թուրք օդաչուներին արգելել են թռիչքներ կատարել F-35-ով


  
դիտումներ: 120

ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգի «Լյուկ» ռազմաօդային հենակետում ուսուցում անցնող թուրք օդաչուներին արգելել են թռիչքներ կատարել F-35 ռմբարկու կործանիչներով:

Այդ մասին հայտնում Է «ՌԻԱ Նովոստին» հղում անելով Reuters գործակալությանը, որն էլ այդ տեղեկությունը ստացել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Մայք Էնդրյուսից:

Մինչ այդ Foreign Policy հանդեսը տեղեկացրել էր, որ Պենտագոնի ղեկավար Պատրիկ Շանահանն իր թուրք պաշտոնակից Հուլուսի Աքարին ծանուցել Է, որ ԱՄՆ-ում F-35-երով վարժական թռիչքներ կատարող թուրք օդաչուները պետք Է մինչև հուլիսի 31-ը լքեն երկիրը: Այդ որոշումն ընդունվել Է ԱՄՆ-ի և Թուրքիայի բանակցությունների համատեքստում, որոնց ընթացքում Վաշինգտոնը Անկարային համոզում Է հրաժարվել ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրի գնումից: «Նախարարությանը հայտնի Է, որ թուրք օդաչուները թռիչքներ չեն կատարում»,- ասել Է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Մայք Էնդրյուսը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: