Հայերեն   English   Русский  

Ղազախստանի հանրահավաքներում ձերբակալվածների թիվը հասել է 700-ի


  
դիտումներ: 202

Ղազախստանի ոստիկանության աշխատակիցները կիրակի և երկուշաբթի ձարբակալել են Նուր Սուլթանում և Ալմաթիում մոտ 700 մարդու չթույլատրված հանրահավաքների մասնակցելու համար, որոնցից 550-ը պատասխանատվության են ենթարկվել:

Այս մասին տեղեկացրել է լրագրողներին հանրապետության ՆԳՆ-ի ներկայացուցիչ Նուրդիլդա Օրազը:

Կիրակի օրը Նուր Սոիլթանում և Ալմաթիում զանգվածային բողոքի ցույցեր են եղել հունիսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների դեմ: ՆԳՆ-ն հայտնել է, որ քվեարկության օրը երկրի խոշոր քաղաքներում ձերբակալվել է 500 մարդ: Երկուշաբթի օրը նույնպես ոստիկանությունը զանգվածային ձերբակալություններ է կատարել: Սոցիալական ցանցերում բողոքի ցույցերի կոչ է արել երկրում ծայրահեղական ճանաչված «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» շարժման առաջնորդ Մուխտար Աբլյազովը, որը ապրում է Ֆրանսիայում: Բացի այդ, նա կոչ է արել բոյկոտել նախագահական ընտրությունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: