Հայերեն   English   Русский  

Չինաստանի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ նոր սպառնալիքներին


  
դիտումներ: 183

Չինաստանն առևտրային պատերազմի չի ձգտում, սակայն նաև չի վախենում դրանից: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Գեն Շուանը` մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները Չինաստանից ներկրվող ապրանքների համար նոր մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ: Գրում է Russian.rt.com-ը:

Նրա խոսքերով` եթե Վաշինգթոնը պատրաստ լինի հավասար խորհրդակցությունների, ապա Պեկինի դուռը բաց է:

«Եթե ԱՄՆ-ն միայն առևտրային շփման հետագա լարվածության է ձգտում, մենք վճռական պատասխան կտանք և կպայքարենք մինչև վերջին», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է դիվանագետի խոսքերը:

Նա ընդգծել է, որ դեռևս չգիտի, թե արդյոք Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը նախատեսում է Ճապոնիայում G20- ի շրջանակներում հանդիպել Թրամփի հետ:

Ավելի վաղ ամերիկացի առաջնորդը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր կսահմանի, եթե Սի Ցզինպինը չժամանի G-20- ի ղեկավարների հանդիպմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: