Հայերեն   English   Русский  

Քիմ Քարդաշյանն առաջին անգամ հրապարակել է նորածին որդու լուսանկարը


  
դիտումներ: 837

Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ինստագրամ սոցիալական ցանցում հրապարակել է նորածին որդու լուսանկարը: Գրում է Rusarminfo.ru-ն:

Բազմազավակ աստղային մայրիկը լուսանկարին կից որևէ մեկնաբանություն չի գրել, այլ ընդամենը նշել է երկրորդ որդու` Փսալմի անունը:

Հրապարակված լուսանկարում հունիսի 10-ին մեկ ամսական դարձած Փսալմը հանգիստ քնած է:

Քարդաշյանի հետևորդներից ոմանք լուսանկարի տակ մեկնաբանություններում կարծիք են հայտնել, որ երեխան նման է Քիմի կրտսեր դստերը` Չիկագոյին:

Հիշեցնենք, որ Քարդաշյան-Ուեսթ աստղային զույգը չորս երեխա ունի և նրանց երկրորդ որդուն փոխնակ մայր է լույս աշխարհ բերել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: