Հայերեն   English   Русский  

«Շանսի֊Նաիրիտ» ձեռնարկության արտադրանքի ինքնարժեքի նվազեցման և արդյունավետության բարձրացման կարևոր որոշումներ են կայացվել


  
դիտումներ: 851

Չինաստանի Շանսի նահանգի Դատոնգ քաղաքում հունիսի 4-ին տեղի ունեցած «Շանսի֊Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության խորհրդի արտահերթ նիստում որոշվել է ձեռք բերել

ձեռնարկության հարևանությամբ գտնվող ջերմաէլեկտրակայանը, ընդգրկել ձեռնարկության կազմում. այն ներկայումս կազմում է արտադրական ցիկլի բաղկացուցիչ մաս: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը հայտնում է, որ նշված գործարքը հնարավորություն կստեղծի նվազեցնել ձեռնարկության արտադրանքի ինքնարժեքը և բարձրացնել արդյունավետությունը։ «Առաջին երեք տարին լինելու է grace period, այսինքն՝ վճարում չի արվելու։Մարումները սկսելու են իրականացվել 3 տարի հետո և իրականացվելու են երեք տարվա ընթացքում։ Համաձայնություն է ձեռք բերվելառ այն, որ ջերմաէլեկտրակայանի գնի գնահատմանը և աուդիտի իրականացմանը կմասնակցի նաև հայկական կողմը ներկայացնողմասնագետ, որն այդ ընթացքում կլինի Չինաստանում և տեղում կհետևի գործընթացին։ Մասնագետի գործուղման, աշխատանքի ևկեցության հետ կապված ծախսերը հոգալու է չինական կողմը»,-հայտնում է Սիսեռյանը:

Նա տեղեկացնում է, որ նիստի ընթացքում քննարկվել են մի շարք այլ օրակարգային հարցեր և կայացվել կարևոր որոշումներ։Մասնավորապես, հաստատվել է խորհրդի կազմում հայկական կողմի նոր անդամների նշանակումը։ Ընկերության կանոնադրությանմեջ կատարվել են փոփոխություններ, որոնք կնպաստեն գործարանի հետագա կառավարման արդյունավետության բարձրացմանը: Չինական կողմը ընդունել է հայկական կողմի առաջարկը՝ ձեռնարկության երկկողմ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ: Երկարաձգման ժամկետի շուրջ տեղի են ունենալու բանակցություններ: Պայմանագիրը երկարաձգելու որոշումը կկայացվի աշնանը կայանալիք տարեկան խորհրդի նիստի ընթացքում։ Հաստատվել է նոր հաստիքացուցակը, ըստ որի՝ հայկական կողմը ձեռնարկությունում այսուհետ կունենա երկու փոխտնօրեն, գլխավոր ինժեներ և գլխավոր հաշվապահի տեղակալ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: