Հայերեն   English   Русский  

Մակրոնը հայտարարել է Պուտինի հետ բանակցություններ վարելու պլանների մասին


  
դիտումներ: 133

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն RTS հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու պլանների մասին: Գրում է Russian.rt.com-ը:

«Եվրոպան, որին ես հավատում եմ, որին պաշտպանում եմ իր բազմաբևեռությամբ, պետք է Ռուսաստանի հետ վստահության և անվտանգության նոր կանոններ հաստատի և չպետք է միայն համաձայնություն գա ՆԱՏՕ-ի հետ», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Մակրոնի խոսքերը:

Նա ընդգծել է, որ Եվրոպան «պետք է ռազմավարական երկխոսություն վարի Ռուսաստանի հետ»:

«Առաջիկա շաբաթների ընթացքում Կրեմլում ես երկար և հագեցած զրույց եմ ունենալու Վլադիմիր Պուտինի հետ` որպես Ֆրանսիայի նախագահ և G7- ի նախագահ, որպեսզի վերականգնենք փոխհարաբերությունների դինամիկան», - հավելել է Ֆրանսիայի նախագահը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: