Հայերեն   English   Русский  

​ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 292

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոուտիրի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Արկտիկայում ռուսական ռազմական ներկայության ավելացման մասին: Գրում է Russian.rt.com-ը:

Ստոլտենբերգի ելույթի տեքստը հրապարակվել է դաշինքի կայքում:

Նա հավելել է, որ կողմերը քննարկել են Հեռավոր Հյուսիսում ստեղծված իրավիճակը:

«Գաղափարը մշտապես եղել է այն, որ մենք ցածր լարվածություն ունենք Հեռավոր Հյուսիսում, և մենք պետք է փորձենք աշխատել, որպեսզի շարունակենք ապահովել ցածր լարվածությունը Հեռավոր Հյուսիսում, չնայած այն հանգամանքին, որ մենք այստեղ` հեռավոր Հյուսիսում տեսնում ենք ավելի մեծ ռազմական ներկայություն, հատկապես ռուսական ներուժ», - հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Ավելի վաղ Պենտագոնում հայտարարել էին, որ Ռուսաստանը կարող է ինքնուրույն սահմանել Արկտիկայի իր շելֆի սահմանները և դրանց պաշտպանության համար ռազմական ուժ կիրառել, եթե միջազգային հանրությունը Մոսկվայի համար ոչ անարդյունավետ որոշումներ կայացնի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: