Հայերեն   English   Русский  

Վնասվածքից հետո Էդգար Ստեփանյանը շարունակում է մարզվել


  
դիտումներ: 63

Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Մոսկվայում կայացած Գրան պրիի ժամանակ ձեռքի կոտրվածք է ստացել:


ՀԱՕԿ լրատվականի հետ զրուցում Ստեփանյանի մարզիչ Արմեն Գյոզալյանը պատմեց մանրամասները:
«Մոսկվայի մրցումների ժամանակ Էդգարը օմնյում ձևի խմբակային վազքին էր հասել: Բավական լավ արդյունք ուներ: Երկրորդ շրջանում բելառուս մարզիկի հեծանիվի շղթան պոկվեց: Էդգարն էլ այդ արագության տակ հազիվ կարողացավ ձեռքով մեղմել անկումը՝ հակառակ դեպքում ավելի լուրջ ու վտանգավոր հետևանք կարող էր լինել:
Էդգարի ձեռքն այժմ գիպսի մեջ է: Նա «Օլիմպավանում» է: Բժիշկ Դավիթ Մոսինյանը նրա կողքին է, հնարավոր ամեն ինչ անում է: Չնայած կոտրվածքի՝ Էդգարը շարունակում է մարզումները հատուկ մարզասարքերի վրա: Մարզավիճակ ենք պահում: Նա բնավորությամբ մարտիկ է: Ասում է, եթե կես տոկոս հնարավորություն էլ լինի՝ մասնակցելու ենք Եվրոպական խաղերին: Վաղը պետք է նորից ստուգումներ անցնենք և գիպսը փոխարինենք բեկակալի, որը հնարավորություն կտա բռնել հեծանիվի ղեկը: Տրամադրությունը մարտական է: Լավատեսորեն ենք տրամադրված»,-նշել է մարզիչը:
Հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: