Հայերեն   English   Русский  

Պուտինն Ուկրաինայի հետ հարաբերությունների վերականգնման հույս է հայտնել


  
դիտումներ: 306

«МИР» հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ ռուս-ուկրաինական հարաբերությունները շուտով կվերականգնվեն և կոչ արել Ուկրաինայի նոր իշխանություններին աջակցել դրան: Գրում է Russian.rt.com-ը:

«Անխուսափելի է, որ մենք կվերականգնենք մեր հարաբերությունները, նման բան նույն ժողովրդի կամ երկու եղբայրական ժողովուրդների միջև չի կարող լինել, անկախ նրանից, թե ինչպես են զարգանում մեր հարաբերությունները էլիտաների հետ», - կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահը:

Պուտինը նաև հույս է հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կկարողանա ակտիվորեն հանդես գալ ինչպես արտաքին քաղաքականության ոլորտում, այնպես էլ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները վերականգնելու և ներկա խնդիրները լուծելու ներքին քաղաքական հարցերում:

«Հույս ունեմ, որ նոր ղեկավարությունը չի քողարկվի ռուսախոսության կեղծիքներով և գաղափարներով, որպեսզի խուսափեն ներքին ուկրաինական խնդիրները նախևառաջ տնտեսության մեջ և սոցիալական ոլորտում լուծելուց», - ընդգծել է ՌԴ նախագահը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ում կոչ էին արել Կիևի նոր իշխանություններին Մինսկի գործընթացի սաբոտաժի համար պատճառներ չորոնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: