Հայերեն   English   Русский  

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը աջակցել է Լեհաստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ավելացմանը


  
դիտումներ: 216

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունել է Լեհաստանում ռազմական ներկայությունն ավելացնելու Միացյալ Նահանգների որոշումը: Այդ մասին գրառում նա կատարել է թվիթերյան իր միկրոբլոգում: Գրում է Russian.rt.com-ը:

«Ողջունում եմ Լեհաստանում ռազմական ներկայությունն ընդլայնելու հարցում Միացյալ Նահանգների ներկայիս որոշումը: Դա վկայում է եվրոպական անվտանգության և տրանսատլանտյան կապի ուժին ԱՄՆ-ի ամուր նվիրվածության մասին», - ասել է Ստոլտենբերգը:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Լեհաստանը ԱՄՆ-ին բազա և ավելի քան 1000 ամերիկացի զինվորականների ներկայության համար ենթակառուցվածք կտրամադրի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: