Հայերեն   English   Русский  

Բորիս Ջոնսոնն առաջատար է Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնի համար պայքարում


  
դիտումներ: 412

Sky News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը Պահպանողական կուսակցության ղեկավարի ընտրության ընցացքում մեծ աջակցություն է ստացել պատգամավորներից առաջին քվեարկության շրջանակներում: Գրում է Russian.rt.com-ը:

Նշվել է, որ երեք թեկնածուներ դուրս են մնացել մրցավազքից, որոնց թվում՝ Համայնքների պալատում ֆինանսների նախարարության նախկին ներկայացուցիչ Մարկ Հարփերը, Համայնքների պալատի նախկին ղեկավար Անդրեա Լիդսը և աշխատանքի ու թոշակների հարցով նախկին նախարար Էսթեր Մաքվին:

Հունիսի 18-ին պայքարը շարունակելու համար երկրորդ փուլում մասնակիցները պետք է քվեների առնվազն 10% ստանան:

Ինչպես ակնկալվում է, ընտրությունների գործընթացը կավարտվի հուլիսի երկրորդ կեսին:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք էր հայտնել, որ Ջոնսոնը Պահպանողական կուսակցության ղեկավար ընտրվելու դեպքում գերազանց կհաղթահարի վարչապետի պարտականությունները:

Հունիսի 7-ին Թերեզա Մեյը լքեց Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնը: Ընդ որում՝ նա կշարունակի ղեկավարել կառավարությունը, մինչև հաջորդ թեկնածուի ընտրությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: