Հայերեն   English   Русский  

Չիլիում 6.5 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել


  
դիտումներ: 83

Չիլիի ափերի մոտ 6,5 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը: Գրում է Russian.rt.com-ը:

Հստակեցված տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կոկիմբո քաղաքից 79կմ. դեպի արևմուտք: Երկրաշարժի օջախի խորությունը 10կմ. է կազմել:

Երկրաշարժի հետևանքով տուժածների և ավերածությունների մասին տեղեկությունը բացակայում է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ինդոնեզիայի Տանիմբար կղզիների ափերի մոտ 5,9 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: