Հայերեն   English   Русский  

Պուտինը մեկնաբանել է ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակը


  
դիտումներ: 299

Կորեական թերակղզում իրավիճակի դիվանագիտական լուծումն այլընտրանք չունի: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցներին նվիրված գագաթնաժողովի շրջանակներում: Գրում է Russian.rt.com-ը:

«Ինչ վերաբերում է Կորեական թերակղզում տիրող իրավիճակին, ապա այս դեպքում չկա և չի կարող այլընտրանք լինել դիվանագիտական խաղաղ ճանապարհին», - ասել է Պուտինը:

Ռուսաստանի առաջնորդի խոսքերով՝ հենց այդ մոտեցումն էեղել 2015 թ. Ռուսաստանի և Չինաստանի նախաձեռնությամբ մշակված կարգավորման ճանապարհային քարտեզի հիմքը:

Ապրիլի վերջին Պուտինը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ բանակցություններից հետո հանդիսավոր միջոցառման ժամանակ նշել էր Կորեական թերակղզում իրավիճակի կայունացման համար ԿԺԴՀ-ի առաջնորդի ներդրումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: