Հայերեն   English   Русский  

Շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանն այսօր կդառնար 90 տարեկան


  
դիտումներ: 146

Տիգրան Պետրոսյանն աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է 1963 թվականին, իսկ 1966 թվականին պաշտպանել է այն:

Տիգրան Պետրոյանը միջազգային կարգի գրոսմայստեր էր (1952), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960), շախմատային տեսաբան և վերլուծաբան, «Շախմատային Մոսկվա» ամսագրի խմբագիր (1963-1966), «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր (1968-1977), փիլիսոփայական գիտությունների թեկնածու։

Տիգրան Պետրոսյանը շախմատով սկսել է զբաղվել 1940-ական թվականներից, Առաջին հաջողություններն արձանագրել է Համամիութենական պատանեկան առաջնություններում։ Սպորտի վարպետի նորման լրացրել է 1947 թվականի ԽՍՀՄ առաջնության կիսաեզրափակչում։ Երկրի 1949 թվականի առաջնության եզրափակչում գրավել է 16-րդ տեղը։ Մոսկվա տեղափոխվելուց հետո հիանալի արդյունքների է հասել։ 1950 թ. ԽՍՀՄ առաջնությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ 1951 և 1956 թվականներին մրցաշարերում մրցակցությունից դուրս էր։ ։ 1953 թվալանին հավակնորդների մրցաշարում գրավել է 5-րդ տեղը։ 1955 թվականին միջփնջային մրցաշարում 4-րդն էր, 1958-ին՝ 3-4-րդը, 1962-ին՝ 2-3-րդը։ 1959 թվականին հավակնորդների մրցաշարում գրավել է 3-րդ տեղը։

1962 թվականին, հաղթելով հավակնորդների մրցաշարում, Տիգրան Պետրոսյանն իրավունք է ստացել Մ. Բոտվիննիկի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի կոչումը։ Բոտվիննիկին Պետրոսյանը հաղթել է 1963 թվականին և նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը։ 1966 թվականին Պետրոսյանը պաշտպանել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը՝ հաղթելով Սպասկիին։ 1969 թվականին շախմատի աշխարհի առաջնության ժամանակ պարտվել է նույն Սպասկիին։ 1971 - 1980 թվականներին շարունակել է պայքարը աշխարհի չեմպիոնի կոչման համար։ ԽՍՀՄ հավաքականի կազմում 9 անգամ հաղթել է շախմատի օլիմպիադաներում։

1984 թվականից Երևանի շախմատի տունը կրում է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անունը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: