Հայերեն   English   Русский  

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ից անօրինական ներգաղթյալների արտաքսման մասին


  
դիտումներ: 86

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ ԱՄՆ-ի միգրացիոն և մաքսային ոստիկանությունը կսկսեն արտաքսել ապօրինի ներգաղթյալներին: Գրում է Russian.rt.com-ը:

«Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ի միգրացիոն և մաքսային ոստիկանությունը կսկսի ապօրինի ներգաղթած միլիոնավոր անօրինական օտարերկրացիների արտաքսման գործընթացը», - գրել է ամերիկացի առաջնորդը թվիթերյան իր միկրոբլոգում:

Թրամփի խոսքերով՝ փախստականները նույնքան արագ կարտաքսվեն, որքան հայտնվել են Միացյալ Նահանգներում:

Թրամփն ընդգծել է, որ բոլոր կողմերը, այդ թվում` Մեքսիկան և Գվատեմալան, շահագրգռված են միգրացիոն ճգնաժամի լուծմամբ՝ ի տարբերություն ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության, որը չի աջակցում ամերիկացի առաջնորդին այդ խնդրի լուծման հարցում:

Հունիսի 8-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև մաքսատուրքերի և միգրացիայի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել:

Փետրվարին Թրամփը Մեքսիկայի հետ սահմանի պատի կառուցումը ֆինանսավորելու համար դեմոկրատների հետ բանակցությունները ժամանակի վատնում էր անվանել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: