Հայերեն   English   Русский  

Թուրքիայի Հաքքարի նահանգում նորից արգելվել են երթերը, հանրային միջոցառումները և մամուլի ասուլիսները


  
դիտումներ: 191

Թուրքիայի հարավարևելյան Հաքքարիի նահանգապետարանը հայտարարել է սահմանված միջոցառումների և հանրահավաքների արգելքը 1 ամսով երկարացնելու մասին:

Նահանգապետարանի հայտարարության մեջ ասվում է, որ արգելքը սահմանվել է «ահաբեկչական հնարավոր սադրիչ hարձակումները կանխելու» նպատակով:

Այսպիսով նահանգապետարանի որոշմամբ` արգելվում են հանրահավաքների, ցույցերի, քայլերթերի, նստացույցերի, հացադուլների, մամուլի ասուլիսների և նմանատիպ այլ միջոցառումների կազմակերպումը:

Նշենք, որ ավելի վաղ՝ մայիսի 18-ին, Հաքքարիում նույնպես 1 ամսով արգելվել էին հանրային միջոցառումների անցկացումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: