Հայերեն   English   Русский  

ՌԴ բնակիչները Հայաստանը ներառել են գաստրոզբոսաշրջության առումով լավագույն երկրների հնգյակում


  
դիտումներ: 1395

Ռուսական ТурСтат վերլուծական գործակալությունն առցանց քվեարկության արդյունքում Հայաստանը ներառել է գաստրոզբոսաշրջության առումով լավագույն երկրների ու քաղաքների հնգյակում:

Հարցման արդյունքում վարկանշային աղյուսակի առաջին տեղում հայտնվել է Սանկտ Պետերբուրգ քաղաքը, որին հաջորդում է Վրաստանը՝ Թբիլիսի, Մցխեթ և Կախեթ քաղաքներով, իսկ Հայաստանը և մայրաքաղաք Երևանը հայտնվել են 5-րդ տեղում: Հայաստանի օգտին քվեարկել է հարցվածների 10%-ը, հայտնում է Tert.am-ը:


Ավելի վաղ ТурСтат-ը Հայաստանը ներառել էր 2019թ.-ի առաջին եռամսյակում ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի ուղղությունների վարկանշային աղյուսակում:

Նշենք, որ հունիսի 18-ը Գաստրոնոմիայի միջազգային օրն է: Այն նշվում է 2016թ.-ի դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշման համաձայն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: