Հայերեն   English   Русский  

Պենտագոնը հավանության է արժանացրել Մերձավոր Արևելք լրացուցիչ ռազմական ուժերի տրամադրումը


  
դիտումներ: 257

ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հավանության է արժանացրել «պաշտպանական նպատակներով» Օմանի ծոցում իրավիճակի սրման պատճառով Մերձավոր Արևելք լրացուցիչ 1000 զինվորականներ ուղարկելու նախաձեռնությունը: Գրում է Russian.rt.com-ը:

Պենտագոնի ղեկավարի համապատասխան հայտարարությունը տարածել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Լրացուցիչ ուժեր ուղարկելու ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության դիմումին ի պատասխան օդային տարածությունում և ցամաքում սպառնալիքների կանխման համար ես թույլատրել եմ պաշտպանական նպատակներով գրեթե հազար զինվորականների ուղարկումը Մերձավոր Արևելք», - TASS լրատվական գործակալությունը մեջբերում է Շանահանի խոսքերը:

Ավելի վաղ CNN հեռուստաալիքը՝ հղում անելով երկու տեղեկացված աղբյուրներին, տեղեկացրել է, որ Վաշինգթոնը կքննարկի Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում լրացուցիչ ուժեր ուղարկելու հնարավորությունը:

Ենթադրվում է, որ Միացյալ Նահանգները կարող է Patriot զենիթահրթիռային համակարգեր, կործանիչներ և ռազմական նավեր ուղարկել:

Տարածաշրջանում իրավիճակը լարվեց Օմանի ծոցում նավթային երկու լցանավերի վրա իրականացված հարձակումից հետո, որի պատասխանատու ԱՄՆ-ն Իրանին հայտարարեց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: