Հայերեն   English   Русский  

Թուրքիան շուտով կստանա С-400 համակարգերը. Էրդողան


  
դիտումներ: 138

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան «շուտով» կստանա ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը: Գրում է Russian.rt.com-ը:

«Դա մեզ համար ավարտված գործ է, շուտով մենք կստանանք մեր պատվերը», - «Anadolu» լրատվական գործակալությունը մեջբերում է Էրդողանի խոսքերը:

Ավելի վաղ Էրդողանը պատմել էր, որ Թուրքիա C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը կսկսվի հուլիսի առաջին կեսին:

Հիշեցնենք, որ չնայած ԱՄՆ-ից պարբերաբար հնչող նախազգուշացումներին՝ Թուրքիայում բազմիցս հայտարարել են, որ C-400 զենիթահրթիռային համակարգերի շուրջ գործարքն ավարտված է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: