Հայերեն   English   Русский  

Թրամփը հայտարարել է 2020 թ. նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին


  
դիտումներ: 100

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է, որ մտադիր է երկրորդ ժամկետով իր թեկնածությունն առաջադրել 2020 թ. կայանալիք Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում: Այդ մասին նա հայտարարել է Ֆլորիդայում համակիրների առջև ունեցած ելույթի շրջանակներում: Գրում է Russian.rt.com-ը:

«Այսօր երեկոյան ես ձեր առջև կանգնած եմ, որպեսզի պաշտոնապես հայտարարեմ երկրորդ ժամկետով ԱՄՆ նախագահի պաշտոնի համար իմ քարոզարշավի մեկնարկի մասին», - հայտարարել է Թրամփը:

Թրամփի խոսքերով՝ 2016 թ., երբ ինքը Միացյալ Նահանգների նախագահ է «դարձել, այդ պահը պատմության մեջ որոշիչ է դարձել»:

Նա նաև հայտարարել է, որ «առաջին իսկ օրվանից, երբ մուտք է գործել Սպիտակ տուն, երբեք չի չմոռացել, թե ով է իրեն այնտեղ ուղարկել»:

«Ես կարող եմ խոստանալ, որ երբեք հուսախաբ չեմ անի ձեզ», - ասել է ամերիկացի նախագահը:

Ավելի վաղ «Politico» և «Morning Consult» պարբերականների անցկացրած հարցումները ցույց էին տվել, որ 2020 թ. նախագահական ընտրություններում ամերիկացիների 44% -ը պատրաստ է աջակցել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: