Հայերեն   English   Русский  

50 օր հացադուլի մեջ գտնված կալանավորը այսօր դադարեցրել է հացադուլը


  
դիտումներ: 86

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Վահե Մելոյանը, ով 50 օր գտնվում էր հացադուլի մեջ և հունիսի 15-ից գտնվում էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, բժիշկների հսկողության տակ, այսօր դուրս է եկել հացադուլից:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Վահե Մելոյանին հացադուլում գտնվելու ըթնացքում 4 անգամ այցելել էին դատախազությունից, վերջին անգամ նրան այցելել էր իրեն վերաբերող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը: Հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ հունիսի 17-ին՝ այցելել էր նաև քննիչը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: