Հայերեն   English   Русский  

​Դատախազի այցից հետո «Վանաձոր» ՔԿՀ-ում պատիժը կրող անձը դադարեցրել է հացադուլը


  
դիտումներ: 163

ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալ Ա. Ղ.-ն 2019թ. հունիսի 12-ին հայտարարել էր հացադուլ՝ պատճառաբանելով,

որ Լոռու մարզի ԲՍՓՀ-ի կողմից արհեստականորեն հետաձգվում է իր հաշմանդամության վերափորձաքննությունը:

ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից իրականացված հոգեբանական և իրավական բնույթի աշխատանքները արդյունք չեն տվել և դատապարտյալը չի դադարեցրել հացադուլը:

2019 թվականի հունիսի 19-ին ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի նկատմամբ հսկողություն իրականացնող՝ Լոռու մարզի դատախազության դատախազն այցելել և հարցման է ենթարկել Ա.Ղ.-ին, տվել համապատասխան պարզաբանումներ նրա բարձրացրած՝ հացադուլի հայտարարման պատճառ հանդիսացած խնդրի լուծման ընթացքի և ընթացակարգի վերաբերյալ, ինչի արդյունքում նույն պահին իր դիմումի համաձայն վերջինս դադարեցրել է հացադուլը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: