Հայերեն   English   Русский  

​Սահակ Դաշյան. համապարփակ ապահովագրությունը առաջին հերթին պետք է դիտարկել որպես ազգային համերաշխության լավագույն օրինակ


  
դիտումներ: 256

«Էքզոյլ» ընկերության ղեկավար Սահակ Դաշյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Բժշկական ապահովագրության ներդրումը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ

Առաջին՝ ես չեմ կարող ապահովագրությանը վերաբերվել որպես բիզնեսի. ապահովագրությունն առաջին հերթին միակ առողջ ձևն է առողջապահական համակարգը ֆինանսավորելու համար, և պետությունը չի կարող վերաբերվել այդ համակարգին որպես բիզնեսի: Շատ հիմնարար մի քանի հարցերի պիտի պատասխանենք՝ պարտադի՞ր, թե կամավոր: Կամավոր սիստեմում կա թերություն, բացասական երևույթ՝ չունեցողը չի վճարում, քանի որ ի վիճակի չի, իսկ ունեցողն էլ, որի հիվանդացությունն էլ է ավելի ցածր, իսկ հնարավորությունն էլ ավելի շատ, չի անդամագրվում:

Ոչ ոք չի առարկի, որ Հայաստանում այդ երևույթը կա: Մասնավոր ապահովագրական սիստեմները մեր տնտեսական վիճակում չեն ապրի առանց պետական սուբսիդիաների, իսկ պետական սուբսիդիաները չպիտի ուղղված լինեն ապահովագրական ընկերություններին՝ նրանց լավ պահելու համար, այլ բնակչությանը պահելուն, որովհետև բժշկական համապարփակ ապահովագրությունը առաջին հերթին պետք է դիտարկել որպես ազգային համերաշխության լավագույն օրինակ: Եվ փառք Աստծո, դրա քաղաքական կամքը կա: Սեգմենտացում պետք չի, ապահովագրությունը համափարփակ պիտի լինի, ուրիշ հարց է, որ էտապային պետք է լինի, չեն կարող միանգամից բոլորին ապահովել: Կոստարիկան մեզ նման է՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով, և մոտ 20 տարի տևեց, մինչև նրանք կարողացան նորմալ համակարգ ստեղծել: Այսինքն՝ մի օրում չի լինելու. կլինի նույն նախարարը, թե ուրիշ, նույն փորձագետները, թե այլ, աշխատանքները այնպես պետք է տարվեն, որ շարունակականություն լինի:

«Բժշկական ապահովագրության ներդրումը Հայաստանում» թեմայով քննարկում

Պետական ապահովագրության հիմնական առաքելությունը բժշկական ծառայությունը բոլոր շերտերի համար մատչելի դարձնելն է ՝ անկախ եկամուտից, սոցիալական վիճակից, անկախ հիվանդությունից:

Գինը կարևոր չի պետական ապահովագրական համակարգում: Ուղղակի շատ կարևոր առողջապահական ֆինասնավորման մեջ բացառել ցանկացած շահերի բախում: Ինքն իրեն շահերի բախումը հանցանք չի, բայց ստեղծում է այն մթնոլորտը, որտեղ հասարակությունը կարող է կասկած ունենալ ցանկացած որոշման կայացման դեպքում: Բժիշկը որ ասում է՝ ինձ 100 000 տուր, թե չէ 150 000 պիտի մուծես, դա էլ է կոռուպցիա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: