Հայերեն   English   Русский  

Դերասանուհի Քեթի Հոլմսը խոստովանել է դստերը, որ Թոմ Քրուզը նրա հայրը չէ


  
դիտումներ: 2053

Հոլիվուդյան դերասանուհի Քեթի Հոլմսը պնդում է, որ նախկին ամուսինը՝ Թոմ Քրուզը իր դստեր՝ Սուրիի հայրը չէ: Այդ մասին Stars կայքին հայտնել է դերասանուհու ընկերուհին: Գրում է Dni24.com-ը:

Վերջերս Քեթի Հոլմսի դուստրը՝ Սուրին նշել է ծննդյան 13-ամյակը: Թոմ Քրուզը հերթական անգամ ներկա չի գտնվել դստեր ծննդյան հավաքույթին:

Քեյթ Հոլմսի դուստրը տխրել է այդ կապակցությամբ, բայց մայրը որոշել է հանգստացնել նրան՝ խոստովանելով, որ իրականում Թոմը նրա իսկական հայրը չէ: Սուրիի արձագանքը զարմացրել է դերասանուհուն, քանի որ այն մեծ սկանդալի պատճառ է դարձել: Նա պնդել է, որպեսզի մայրը բացահայտի իր կենսաբանական հոր ինքնությունը, բայց նա հրաժարվել է: Այդ ժամանակից ի վեր Քեթի Հոլմսի դուստրը չի ուզում խոսել մոր հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: