Հայերեն   English   Русский  

Մենթալ թվաբանության 6-18 տարեկանների միջազգային օլիմպիադա՝ Անթալիայում


  
դիտումներ: 2107

Հունիսի 22-ին եւ 23-ին Անթալիայում կայանալու է մենթալ թվաբանության 6-ից 18 տարեկանների միջազգային օլիմպիադա:

Օլիմպիադային իրենց մասնակցությունն են ցուցաբերելու պատվիրակություններ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ֆրանսիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Լիբանանից, Հորդանանից, Իրաքից, Իրանից, Միացյալ Արաբական Էմիրություններից եւ Ադրբեջանից:

Հայաստանը ներկայացնելու են «Աբակ» մենթալ թվաբանության ակադեմիայի թվով 10 սաները, այդ թվում՝ Սոնա Ստեփանյանը, Ռաֆայել Մովսեսյանը, Հրանտ Բարսեղյանը, Դավիթ Եսայանը, Լիլիթ Արզումանյանը, Էմիլի Թադեւոսյանը, Մհեր Գեւորգյանը, Նարեկ Ստեփանյանը, Ալեքսանդր Հայրապետյանը եւ Կարին Մելիքյանը՝ ակադեմիայի հիմնադիրներ Նարինե Բալայանի եւ Դիանա Հովհաննիսյանի ղեկավարությամբ:

Տեղեկացնենք, որ նախնական հաշվարկներով օլիմպիադային ներկայանալու է մոտ 600 մասնակից, որոնք մրցելու են ըստ տարիքային խմբերի եւ աստիճանների:

2016 թվականին Նարինե Բալայանի և Դիանա Հովհաննիսյանի ջանքերով մենթալ թվաբանության մեթոդը մուտք գործեց Հայաստան, մարմնավորվեց Դեմիրճյան փողոցում եւ ստացավ «Աբակ» անվանումը։ Այսօր արդեն «Աբակ» ակադեմիայի եւ վերջինիս հովանու ներքո գործող «Աբակ Քիդս» մենթալ թվաբանության կենտրոնների ցանցի շնորհիվ հարյուրավոր աշակերտներ յուրացնում են հազարամյակների պատմություն ունեցող մեթոդը: Մենթալ թվաբանությունը ուղեղը մարզելու եւ ուղեղի աջ ու ձախ կիսագնդերը միաժամանակ զարգացնելու յուրահատուկ ծրագիր է։ Մեթոդը ձեւավորում է այնպիսի ունակություններ, ինչպիսիք են՝ ցանկացած հաշվիչից ու համակարգչից արագ հաշվելու ունակությունը, կամածին ուշադրությունը, լսողական եւ տեսողական հիշողությունը, կենտրոնացումը, վերլուծական մտածողությունը, այլընտրանքային մտածողությունը եւ տրամաբանությունը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: